Ավինյան. Էջմիածնի ելքը սահմանափակելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է. «Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել:
Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով»։
Հիշեցնենք, որ մարտի 15-ի ժամը 23։00-ից փակ էին Էջմիածին քաղաքի 27 մուտքերից 24-ը։ Մյուս 3 մուտքերից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս, մարդկանց ելումուտը իրականացվում է հատուկ հսկողության ներքո: Պատճառն այն էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ մասը հենց գրանցվել էր Էջմիածնում՝ կապված Էջմիածնում կայացած նշանդրեքի արարողության հետ։ Վարակվածների մեջ կա նաև դպրոցահասակ երեխա։
Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այդ պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի ախտորոշված 84 դեպք, հիվանդների 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի դեպքերն են, Էջմիածնի հետ կապված դեպքերը նվազել են։ Վերջին շրջանում ախտորոշվածների 99 տոկոսը արտադրամասի դեպքերն են ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ախտորոշված է կորոնավիրուսի 84 դեպք
- Էջմիածնի քաղաքապետ. Այս վիճակը պետք է արագ դադարեցնել
- Էջմիածնի մուտք-ելքերի մոտ բուժաշխատողներ են ու ոստիկաններ
- Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ
- «Էջմիածնի քաղաքապետարանը նման գործառույթ չունի»
- «Էջմիածին Բուատ» ընկերության ավտոպարկը երթուղու սկզբնակետում և վերջնակետում ախտահանվում է
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է
- Սուրբ Էջմիածինը դատապարտելի է համարում ՀԿ-ների պատրաստած զեկույցում Հայ եկեղեցու վերաբերյալ հատվածը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան