Էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ.
- Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով:
- Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրություն:
- Բոլոր կայարաններում ուղևորները աուդիոձայնագրությամբ պարբերաբար տեղեկացվում են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնների և ախտականխիչ միջոցառումների վերաբերյալ:
- Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են վատ ինքնազգացողության նախանշաններ դրսևորող ուղևորներին կամ աշխատակիցներին:
- Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:
- Ամեն աշխատանքային օր սկսվում է տեղերում նպատակային հրահանգավորմամբ:
- Ամեն առավոտ կադրերի բաժնի աշխատակիցը կատարում է զանգեր արտադրողական տեղամասեր, ճշտում է աշխատողների առողջական վիճակը և կասկածի դեպքում, աշխատակիցն ուղղորդվում է պոլիկլինիկա:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ մարտի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կասեցրել է միջազգային ուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: Այժմ ընկերությունը բոլոր ուղևորներին վերադարձնում է տոմսերի դիմաց վճարված գումարները:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ախտորոշված է կորոնավիրուսի 84 դեպք
- Մետրոպոլիտենն աշխատում է գրաֆիկի համաձայն
- Էջմիածնի մուտք-ելքերի մոտ բուժաշխատողներ են ու ոստիկաններ
- Երևանի քաղաքապետարան. Ախտահանվում են նաև միկրոավտոբուսները
- Փաշինյան. Էջմիածնեցիներին պետք է խնդրենք ժամը 23։00-ից քաղաքի առկա 27 ելքերից օգտվել 3-ից
- The Guardian-ը երևանյան ավտոբուսի ախտահանման լուսանկարը ներառել է լավագույնների ցանկում
- «Էջմիածնի քաղաքապետարանը նման գործառույթ չունի»
- «Էջմիածին Բուատ» ընկերության ավտոպարկը երթուղու սկզբնակետում և վերջնակետում ախտահանվում է
- Երևանի մետրոպոլիտենի գնացքները կախտահանվեն
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Իսպանիայում ախտահանում են ավտոբուսները՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան