Աշխարհաքաղաքական գործոնը Արցախի նախագահական ընտրություններում
Արցախի նախագահական այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ դրսից բավական մեծ միջամտություն կա։ Այս մասկն գրում է Vesti.am-ը:Դրից ասելով նկատի չունեմ Հայաստանի քաղաքական դաշտը՝ իշխանությունից մինչև ընդդիմություն (դա կա ու չէր կարող չլինել)։ Ներքաշված են նաև աշխարհաքաղաքական կենտրոնները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ–ը։
Ռուսաստանն անթաքույց աջակցում է գեներալ Վիտալի Բալասանյանին։ Որոշ տեղեկություններով՝ նույնիսկ ռուսական փիառ խմբեր են ժամանել Ստեփանակերտ։
Ռուսաստանը նաև ցույց է տալիս, թե ում հատկապես չի ընդունում որպես թեկնածու։ Դա էր պատճառը, որ արգելվեց Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ։
Ամերիկացիների, ավելի ճիշտ՝ ամերիկյան օրթոդոքս շրջանակներից համարվող սորոսականների մոտ ճիշտ հակառակ պատկերն է։ Նրանք հայաստանյան իշխանավորների շուրթերով կռիվ են տալիս Վիտալի Բալասանյանի դեմ և անթաքույց պաշտպանում են Մասիս Մայիլյանին։
Սորսականները նաև սպոյլեր խաղացողներ ունեն արցախյան ընտրություններում՝ Վահան Բադասյանը և այն երիտասարդները, որոնք մի քանի հոգանոց հավաքներ են անում Ստեփանակերտում։ Նրանց օգտագործում են որպես աղմկոտ ֆոն։
Սորսական լինելու և Ռուսաստան մտնելու արգելք ստանալու պատճառով Մայիլյանը գործնականում դուրս է մնացել ընտրապայքարից, քանզի Արցախում, ի տարբերություն Հայաստանի, անվտանգության հարցերում շատ ավելի զգոն են և հասկանում են մայիլյանների դրածոյական նշանակությունը։
Բոլոր փորձագիտական գնահատականներով ու սոցիոլոգիական հարցումներով Արցախի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով։ Երկրորդ փուլում իրար հետ կմրցեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և Վիտալի Բալասանյանը։ Այսինքն՝ պայքարը կընթանա մի կողմից օլիգարխիկ համակարգը պահպանելու և մյուս կողմից սոցիալական արդարություն և անվտանգություն ապահովելու միջև։
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական բաղադրիչին, ապա նա ընդունելի չէ երկու կողմի համար և միևնույն ժամանակ կառավարելի է բոլորի կողմից, քանզի օլիգարխը և կոռուպցիոն ռիսկերով աշխատած մարդը միշտ էլ խոցելի ու կառավարելի է։