Արցախի ԱՆ արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու ուղղությամբ
Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածում, որում ասված է. «Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:
.Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, և ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:
.Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ:
.Հորդորում ենք բոլորին չհավատալ և չտարածել ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Քննարկում ենք քվեարկության օրն անձանց առողջապահական անվտանգության մակարդակը բարձրացնելու հնարավոր լուծումները
- Այս պահի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել
- Պետնախարար. Կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել
- Արցախի ԿԸՀ-ն նախաձեռնել է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ
- Արցախում չեղարկվում են մասսայական մշակութային միջոցառումները
- Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա
- Արցախի կրթական հաստատությունների աշխատանքները դադարեցվել են մեկ շաբաթով
- Արցախում ընդլայնված խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան