Եգիպտոսը մարտի 19-ից մինչև 31-ը դադարեցնում է ավիահաղորդակցությունը
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Եգիպտոսի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 19-ից մարտի 31-ը փակել երկրի օդային տարածքը, ուստի մարտի 19-ին ժ. 02:50-ին «Air Cairo» ավիաընկերությունը կիրականացնի Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթ։ Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Նաև հորդորում են, որ ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով:
«Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից Հայաստան կարող են գալ միայն օդային ճանապարհով
- Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից
- Ռևազյան. Օդային սահմանը փակելը կարող է խնդիրը լրջացնի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան