Telcell-ն անցել է աշխատանքի հեռահար ռեժիմի
Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում «Թել-Սել» ընկերությունն անցել է աշխատանքի հեռահար ռեժիմի՝ համակարգի անխափան աշխատանքի ապահովման բոլոր միջոցառումների պահպանմամբ։
Telcell տերմինալների սպասարկող անձնակազմը խստիվ պահպանում է անվտանգության և կանխարգելիչ բոլոր միջոցները՝ ներառյալ ամենօրյա ջերմաչափումը։ Ինկասացման և տեխնիկական ծառայությունները բաժանվել են 2 խմբի՝ բացառելով միմյանց հետ շփումը։
«Թել-Սել» ՓԲԸ լրատվական ծառայությունից հայտնում են՝ կանխիկ դրամի հաշվարկման կենտրոնի աշխատակիցները մշտապես պաշտպանիչ համազգեստով են, իսկ տարածքը պարբերաբար ախտահանվում է։
Ժամանակավորապես դադարեցվել է մասնաճյուղերի գործունեությունը՝ բացառելու անմիջական շփումն ու մարդկանց կուտակումները փոքր տարածքներում։ Գործում է միայն Մաշտոցի 5 հասցեում գտնվող «Մաշտոց» մասնաճյուղը՝ շաբաթվա բոլոր օրերին ժամը 10:00-22:00։
Հաշվի առնելով վճարումների անկանխիկ եղանակի առավել նպատակահարմարությունը ու նաև Telcell Wallet հավելվածի օգտատերերի թվի աննախադեպ աճը՝ իրականացվել են սերվերային հանգույցների ավելացման տեխնիկական աշխատանքներ։ Մինչև մարտի 31-ը սահմանվել է պետական ծառայությունների դիմաց վճարումների և վարկերի մարման 0% տոկոսադրույքի ռեժիմ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան