
ՌԴ հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակվում է
ՀՀ կառավարության մարտի 17-ի որոշմամբ՝ մինչև 2020թ. մարտի 24-ը ներառյալ սահմանափակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին:
Երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից Հայաստան կարող են գալ միայն օդային ճանապարհով
- Որոշ ավիաընկերություններ ժամանակավորապես չեղարկել են դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս ուղղությունների սպասարկումը
- Իտալիայից ՀՀ վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիներն առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան
- Մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին