Երբ վաղուց հայտնի հեռավար մեթոդը նոր են բացահայտում կրթության նախարարությունում
«Արտակարգ դրության պայմաններում բոլոր տեսակի ուսումնական հաստատություններում դադարեցվում են դասերը: Մենք խնդիր ենք ունենալու դասապրոցեսի հետ: Բուհական համակարգի առումով, մենք կարողացել ենք գտնել լուծումներ: Խորհրդակցության ընթացքում բուհերը հաստատել են, որ հեռավար ուսուցան միջոցներով կիրականացնեն, դասապրոցեսը» ,- հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված հերթական ճեպազրույցի ժամանակ և հավելեց.« Հանրակրթական ուսումնական հաստատություններում ևս մեծ ոգևորութուն ենք նկատում, որոշ ուսումնական հաստատություներում, առանձին դասարաններ, առանձին ուսուցիչներ սկսել են կիրառել օնլայն հարթակներ՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար» :
Նախարարը հայտնեց, որ առաջիկայում մոնիթորինգ կարվի և կորոշվի հեռավար դասընթացների արդյունավետությունը:
«Չենք կարող ասել, որ այս պահին կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները, սա հանրակրթության ոլորտում հեռավար դասընթացների անցկացման համազգային պիլոտային ծրագիր է հանդիսանալու: Նախատեսցված էր հեռավար կրթությունը ներդնել 21 թվականի դեկտեմբերին, բայց մենք այս հնարավորությունը կօգտագործենք համազգային պիլոտի համար »,- նկատեց Հարությունյանը և կոչ արեց ջանքեր գործաադրել, որ այն հաջողություն ունենա:
Նախարարը տեղեկացրեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծվել է heravar.armedu.am կայքը, որտեղ ներկայացվելու են կրթության ծրագրերը և վերապատրաստման գործընթաց է իրականացվելու, քանի որ ոչ բոլոր ուսուցիչներն են տիրապետում հեռավար ուսուցման գործիքներին:
«Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ դասախոսությունների և դասերի անցկացման հնարավորություն ենք ստեղծել հենց հեռուստատեսության եթերում: Ամեն առավոտ 8:30-ից մինչև 9:30 կիլինեն դասեր, այնուհետև դրանք կվերասկվեն 11:30-ից 12 40-ը: Բացի այդ ucom ընկերությունից առաջարկ ենք ստացել, նրանք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար և 24 ժամ կհատկացվի դրա համար, որը youtube –ի հաճախորդների համար կլինի անվճար», -տեղեկացրեց նախարարը և հավելեց, որ ունենալու են նաև և youtube -յան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր նյութերը
Արայիկ Հարությունյանը հատնեց, որ 1-2 շաբաթների ընթացքում մոնիթորինգ կիրականացվի և պարզ կլինի, թե որքան արդյունավետ են իրականացվել դասընթացները, որից հետո կորոշվի, թե արդյոք ստիպված չեն լինելու երկարացնելու ուսումնական տարվա ավարտը . «Կախված այն բանից, թե հեռավար դասվանդումը ինչպես կընթանա, ըստ այդմ կորոշենք դասերի հետաձգման կարիք կա, թե ոչ: Պետք է այնպես անենք, որ անընդհատության ապահովման արդյունքում, եթե հետաձգումներ լինեն, ապա քիչ լինեն»:
Պատասխանելով ամառային զորակոչի գործընթացին չխոչընդոտելու վերաբերյալ լրագրողի հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշեց. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ զորահավաքային գործընթացները չվտանգենք և սերտ պետք է համագործակցենք ՊՆ-ի հետ, հատկապես ավարտական դասարանների ավարտական գործընթացներն պատշաճ իրականացնելու և զորահավաքային գործընթացերի իրականացման համար»:
«Ես չգիտեմ նման մի իրավիճակ, երբ մեր աշխատակիցները եկել է նման դեպք նկարագրել և հնարավորություն չի ունեցել տանից աշխատելու: Ասեմ ավելին, երեկ մենք նորից քննարկեցինք և լրացուցիչ խմբեր ներառեցինք, որոնք որ կարող են հեռավար տանից աշխատել: Իհարկե, գլխավոր պայման ենք դրել, որ այն աշխատանքը, որոնք նրանք իրականացնում են գրասենյակում, ամբողջ ծավալով պետք է տանից իրականացնեն: Բացի այդ, մենք հերթապահություններ ենք սահմանել և ավեի փոքր թվով աշխատակիցներ են գալիս աշխատանքի»,- հայտարարեց նանխարարը՝ պատասխանելով նախարարությունում մինչև 10 տարեկան երեխաներ խնամող ծնողներին հեռավար աշխատանքի հնարավորություն տալու մասին հարցին:
Արձագանք՝ Անահիտ Ոսկանյան, մեթոդաբան
Այս ամենը ոչ մասնագիտական մոտեցում է։ Տպավորություն է, որ նախարարը միտք ունի մի քանի ամիս կամ տարի մնալ հեռավար ուսուցման մեջ՝ նոր միայն նախանշում են խնդիրները, նոր միայն քայլեր են ձեռնարկվում՝ ընդ որում՝ ոչ արդյունավետ։ Ինչ է նշանակում հեռահար ուսուցման համար վերապատրաստում՝ որքան ժամանակ դա կտևի, որն է իմաստը։ Ինչ է նշանակում՝ ծնողներին ծանրաբեռնել երեխաների դասերով, երբ ուսուցման խնդիրը ուսուցչինն է, իսկ դա կազմակերպելը՝ ոլորտի քաղաքականությունը մշակողինը։ Եթե նույնիսկ ծնողը չի աշխատում տանը, կամ դրսում, ծնողը ամենևին պարտավոր չէ լինել մասնագետ-ուսուցիչ՝ թեկուզ իր երեխայի համար։
Հեռավար ուսուցումը նոր բան չէ՝ յութուբը լիքն է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն... դասերով։ Նույն կերպ կարելի է յութուբում ալիք բացել և տեղադրել դասերի բացատրություններ՝ 10 րոպե տևողությամբ։ Սա այն դեպքում, եթե հանրայինն ասենք չունի այդքան ժամ տրամադրելու հնարավորություն, թեպետ՝ մարզային ու գյուղական դպրոցների երեխաների համար հանրայինն է հասանելի։
Սկայպի հնարավորությունը՝ հավաքել սկայպ-դասարան՝ ամենաազդեցիկներիցն է։
Զարմանալի է, որ նման հում, էլ չասենք՝ ոչ մասնագիտական առաջարկների վրա է աշխատում ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը։ Դա շատ արագ կազմակերպելու հարց էր։ Զարմանալի չէ՝ վատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան