ԱՆ. Կորոնավիրուսի 84 դեպքերից 72-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ
Հայաստանի Հանրապետությունում կորոավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ:
Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած:
Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկու առաջնակի դեպքերն են Էջմիածնի նշանդրեքն ու արտադրական ձեռնարկությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան