ԱՆ. Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առ այսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։
«Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել՝ ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել (12-ի մասին դեռ երեկ էինք տեղեկացրել, 1-ի պատասխանը ստացել ենք այսօր)»,-նշում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱՆ արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու ուղղությամբ
- Այս պահի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին