Էրմիտաժը կունենա նախագահ
Պետական Էրմիտաժում մտցվելու է նախագահի պաշտոնը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, համապատասխան փոփոխություններն արդեն ներդրվել են թանգարանի կանոնադրության մեջ:
«Էրմիտաժը ղեկավարելու են Էրմիտաժի գլխավոր տնօրենը և Էրմիտաժի նախագահը», - ասված է թանգարանի հաղորդագրության մեջ։
Էրմիտաժի նախագահին նշանակելու է ՌԴ կառավարությունը մշակույթի նախարարության առաջարկով։ Նախագահը նշանակվելու է հինգ տարի ժամկետով։
Նախագահը կապահովի Էրմիտաժի միջազգային գործունեության իրականացումը, ինչպես նաև կմշակի թանգարանի համար հայեցակարգեր և զարգացման ռազմավարություններ: Էրմիտաժի առաջին նախագահի անունը հայտնի կլինի առաջիկա ժամանակներում։
Հարակից հրապարակումներ`
- «Տապան» թանգարանի հնությունները՝ Էրմիտաժում
- Էրմիտաժն արտասահմանցիների համար բարձրացնում է տոմսի արժեքը
- Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել
- Պիոտրովսկի. Էրմիտաժի և Խ. Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն
- Տարեկան 4,3 միլիոն մարդ է այցելում Էրմիտաժի թանգարան. Պիոտրովսկի
- Էրմիտաժում նախատեսում են ցուցադրել քանդակներ, որոնց թույլ կտան դիպչել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա