Թրամփը կորոնավիրուսը որակել է «չինական» վիրուս. Պեկինը կտրուկ արձագանքել է
Չինաստանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կորոնավիրուսը «չինական» վիրուս անվանելու համար։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանգը վիրավորական է որակել նախագահ Թրամփի խոսքերը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ աջակցելու է բոլոր այն ոլորտներին, ներառյալ ավիաընկերություններին, որոնք տուժել են «չինական» վիրուսի արդյունքում:
Անցած շաբաթ նաև նախագահը թվիթերում տարածել էր մեկ այլ մեկնաբանություն, որը պարունակում էր «չինական» վիրուս որակումը:
ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ այս հարցը ուղղվել է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդին, ով համաձայնվել է, որ որակումը սխալ է, քանի որ հիվանդությունը սկսվելով Չինաստանից, հետո շարունակվել է այլ երկրներում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս հիվանդությունը անվանել է COVID-19: Կազմակերպության նախագահն ընդգծել է , որ այս միջոցով հնարավոր է խուսափել որևէ այլ անվանումից, որը կարող է հնչել վիրավորական:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան