Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 427-ի
Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկրում COVID-19- ի հաստատված ախտորոշմամբ հիվանդների թիվը հասել է 427-ի, փոխանցում է ria.ru-ն։
Նախարարության տվյալներով ՝ անցած օրվա ընթացքում Իսրայելում կորոնավիրուսի ախտորոշման դեպքերի թիվը ավելացել է ավելի քան 100-ով և հասել 427-ի, հինգ հիվանդի վիճակը գնահատվում է ծանր:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին նախազգուշացրել է քաղաքացիներին, որ պետք է պատրաստ լինել դեպքերի թվի կտրուկ աճին։ Նա նաև նշել է, որ կորոնավիրուսների համար թեստերի քանակը կավելանա մինչև 3 հազարով։
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքը սխալ արգելափակում է լրատվական նյութերը` կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ և ոչ միայն
- Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի
- «Արցախպրես». Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել
- Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 114-ի
- Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան