Իտալիա. Հիվանդանոցները չեն բավարարում
Աշխարհում կորոնավիրուսից մահվան մեկ երրորդ դեպքերը գրանցված են Իտալիայում։ Անցած օրվա ընթացքում այնտեղ մահացել է 345 վարակած։ Վարակի տարածման սկզբից Իտալիայում մահացել է ավելի քան 2500 մարդ։ Եվրանյուզը գրում է, որ ամենաբարդ համաճարակաբանական իրավիճակը Լոմբարդիայի մարզում է, և տեղական առողջապահական համակարգն այլևս ի վիճակի չէ հաղթահարել հիվանդների ներհոսքը: Վերջին տվյալներով, Բրեշիա քաղաքը դառնում է նոր բռնկման օջախ։ Քաղաքային կլինիկական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչն ասել է, որ կորոնավիրուսը տարածվում է բարձր տեմպերով:
«Տեղի ունեցածի բանալին. բոլոր օտար պետությունները պետք է լսեն՝ սկսել գործել հնարավորինս շուտ, որպեսզի խուսափեն, ինչպես մեր դեպքում, ամենօրյա սպառիչ պայքարից: Անհրաժեշտ է նախապես պատրաստել տարածքը ինտենսիվ թերապիայի համար: Մեզ փրկում է այն, որ կարողացանք կրճատել գործողությունների քանակը և օգտագործել ազատված ռեսուրսները»,- բացատրել է նա։
Իտալիայում չի նվազում վարակման դեպքերը։ Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է գրեթե 3 հազար նոր դեպք: Համաճարակի սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 31,5 հազարի: Միևնույն ժամանակ, վարչապետը նախազգուշացրել է, որ երկրում կորոնավիրուսային համաճարակի գագաթնակետը դեռ չի անցել:
Իտալիայում վարակվել է 2300 բուժաշխատող: Իտալիայում բուժանձնակազմին պաշտպանելու համար արդեն իսկ չկան բավարար դիմակներ և ձեռնոցներ, քանի որ դրանք երկրում չեն արտադրվում: Բանտարկյալները սկսել են կարել բժշկական դիմակներ։ Արդարադատության նախարարության տվյալներով, ծավալը կարող է լինել օրական մոտ 10 հազար:
Հարակից հրապարակումներ`
- Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրում Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին
- Պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները
- Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին
- Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում
- Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ
- Նախարար. Իտալիա-Հայաստան թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել
- Իտալիայից ՀՀ վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիներն առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան
- Ուկրաինան Իտալիայից շտապ կտարհանի իր քաղաքացիներին
- Չինաստանից բժշկական թիմ է ժամանել Իտալիա՝ օգնելու COVID-19-ի դեմ պայքարում
- Իտալիա. COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը
- Իտալիայի վարչապետը հայտարարել է կոմերցիոն բոլոր կետերի փակման մասին՝ բացառությամբ սննդի ու դեղատների
- Իտալիայի կառավարությունը 25 մլրդ եվրո է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Իտալիան Չինաստանից օգնություն է խնդրում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում
- Կորոնավիրուսի վերջին զարգացումները. Իտալիայում մահացության թիվն անցել է 600-ից
- Իտալիայից կգան, կնստեն տաքսիներն ու տուն կգնան
- Այսօրվանից Իտալիայի ամբողջ տարածքը պաշտոնապես կարանտինի տակ է
- Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է խուսափել Իտալիա այցելությունից
- Իտալիայում քննարկում են ֆուտբոլի առաջնության դադարեցման հնարավորությունը
- Իտալիայում կորոնավիրուսն արագորեն տարածվում է՝ մեկ օրում գրանցելով 133 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան