Իրանը կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ-ի զինուժի կողմից Սուլեյմանիի սպանության
Իրանը կշարունակի գործողություններ ձեռնարկել Միացյալ Նահանգների դեմ՝ ի պատասխան ամերիկյան զինված ուժերի կողմից իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի (IRGC, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների)՝ գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Միացյալ Նահանգները սպանեց մեր բարձրաստիճան գեներալին: Մենք դա չթողեցինք անպատասխան և չենք բավարարվի դրանով»,- ասել է նա:
Նախագահի ելույթը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ:
Ռոհանին հավելել է, որ իրանական ուժերն արդեն պատասխան են տվել և հրթիռակոծել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազան:
«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները դա երբեք չի մոռանա, քանի որ տարածաշրջանի պատմության մեջ առաջին անգամ որոշիչ և արագ պատասխան տրվեց ամերիկացիների բարբարոսական գործողություններին», - շեշտել է նա:
Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել էր հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի հարվածից հետո, որի հետևանքով մահացել էր Ալ-Քուդսի զորքերի հրամանատարը: Ի պատասխան ՝ հունվարի 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Իրաքի երկու օբյեկտների՝ Աին ալ-Ասադի բազայի և Էրբիլ օդանավակայանի վրա, որոնք օգտագործում էին ԱՄՆ-ի զինված ուժերը: