Լրագրողներ առանց սահմանների․ Տեղեկատվության կառավարումը չի օգնում համաճարակի դեմ պայքարում, այլ տարածում է բամբասանքներ ու վախ
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն (Reporters sans frontiers – RSF) անդրադարձել է Հայաստանում արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցների նկատմամբ սահմանված սահմանափակումներին։
«Հայաստանը հայտարարում է արտակարգ դրություն և հարկադրում է լրատվամիջոցներին վկայակոչել միայն պաշտոնական աղբյուրները: Տեղեկատվության կառավարումը չի օգնում համաճարակի դեմ պայքարում, այլ տարածում է բամբասանքներ ու վախ»,-ասվում է RSF-ի թվիերյան էջում։
Նշենք, որ ստեղծված իրավիճակում արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերը սահամանվում են Հայաստանի իրավական համակարգի մաս կազմող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով: Իրավական ակտով արտակարգ դրության ժամանակ սահմանված են կիրառվող միջոցառումները, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, այդ թվում՝ 12) խոսքի ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում։
#Coronavirus #Armenia declares state of emergency and compels media to quote only official sources. Controlling infos doesn’t help to fight epidemia but spread rumors and fear !
— RSF (@RSF_inter) March 16, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան