ՀԱՊ-ում բացված Դալիի ու Պիկասոյի ցուցադրությունը երկարաձգվելու է
Հայաստանի Ազգային պատկերասրահում մարտի 7-ից գործում է իսպանացի հանրահայտ գեղանկարիչներ՝ սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադո Դալիի և Կուբիստական շարժման հիմնադիր Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցահանդեսը: Այն բաց էր լինելու մինչև ապրիլի 26-ը։ Քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված, Ազգային պատկերասրահը այժմ փակ է, ինչպես նաև մշակութային մյուս օջախները։ Ազգային պատկերասրահի հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ ցուցահանդեսը միանշանակ երկարաձգվելու է, սակայն դեռ հստակ ժամկետներ չեն կարող նշել։
«Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը պայմանավորվածություն է ձեռք բերել հավաքածուի տիրոջ հետ։ Միանշանակ ցուցահանդեսը երկարաձգվելու է»,- ասաց նա։
Ա.Նիկողոսյանը նաև փոխանցեց, որ այն մարդիկ, որոնք ցուցադրության տոմսերը գնել էին առցանց ու համընկել է այն ժամանակահատվածի հետ, որ պատկերասրահը փակ է, անվավեր չեն ճանաչվում, վերաբացվելուց հետո նրանց տոմսերը գործելու են և կարող են գնալ ցուցադրությունը դիտելու։
Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահում ցուցադրվում է աշխարահռչակ իսպանացի նկարիչների 260 ստեղծագործություն՝ Ալեքսանդր Շադրինի հավաքածուից։
Հարակից հրապարակումներ`
- Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները Հայաստանում
- Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կենտրոնները և Կենդանաբանական այգին փակ են
- Մինչև մարտի 23-ը փակ կլինեն ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատրոնները, համերգասրահները, թանգարանները, գրադարանները
- ՀԱՊ. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը շաբաթական երկու օր բաց կլինի մինչև ժամը 20:00-ն
- Կնոջ աստվածացումն ու մեղքը Դալիի ու Պիկասոյի՝ Ազգային պատկերասրահում ներկայացված գործերում
- ՀԱՊ-ում կցուցադրվի Դալիի և Պիկասոյի 260 ստեղծագործություն
- Դալին ու Պիկասոն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան