Հովհաննես Խուդոյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստի մասին դեռ նորություն չունենք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների քրեական գործով երեկ նշանակված նիստի հետաձգումը կասկածներ է առաջացրել Քոչարյանի փաստաբանական խմբի անդամների մոտ։
Չնայած հայտարարվեց, որ նիստը հետաձգվել է դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու հետևանքով, փաստաբանները պահանջելու են մանրամասներ հիվանդություն, բուժման ու այլ հարցերի վերաբերյալ։
Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ երեկվանից մինչ այս պահը իրենք դատավորի վիճակի, հաջորդ նիստի նշանակման վերաբերյալ նոր տեղեկություններ չունեն։
«Մեզ դեռ ոչինչ չեն սել, ինֆորմացիա չունենք»,-ասաց նա։
Խուդոյանը մանրամասնեց, որ դեռ անցած շաբաթվա վերջին՝ հինգշաբթի-ուրբաթ, իրենք տեղեկություններ էին ստացել, որ դատավորն առողջական խնդիրներ հնարավոր է ունենա, սակայն իրենք ճշտել են՝ անցե՞լ են խնդիրները, երեքշաբթի նիստ լինելո՞ւ է, դատարանից պատասխանել են՝ այո։
«Մեզ ասել են՝ հաստատ լինելու է, ընդ որում մյուս գործընկերոջս ասել են, որ մյուս դատական նիստը հետաձգի, քանի որ նիստը հաստատ կայանալու է։ Սակայն երբ նիստի օրը առավոտյան պարզ դարձավ, որ երաշխավորները ներկայանալու են, զանգում են մեզ ասում են՝ չի լինում։ Այդ դեպքում կասկածներ առաջանում են, բայց ես չեմ բացառում, որ դատավորն առողջական խնդիրներ կարող է ունենալ։ Եթե կա առողջական խնդիր, ապա հարց չկա, ամեն ինչ էլ կարող է լինել, բայց դա պետք է փասթաղթավորվի»,-ասաց Խուդոյան։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիեբկյանի նախագահությամբ երեկ պետք է քննարկվեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Փաստաբան Հայկ Ալումյանը երեկ Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Հաջորդ դատական նիստին մենք պահանջելու ենք, որ դատավորը մանրամասնի իր առողջական խնդիրները, որոնք ունեցել է, եթե բուժում է ստացել, ապա՝ որտե՞ղ։ Մենք պետք է հաստատ համոզվենք, որ այս ամեն ինչը չի արվել այն բանի համար, որպեսզի երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունը դատական նիստին դարձնեն անհնարին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի վիճակը նորմալ անվանել չեմ կարող
- Ալումյան. Լուրջ կասկածներ ունենք, որ նիստը հետաձգվեց՝ երաշխավորների ներկայությունը դատական նիստին ահնար դարձնելու համար
- Դատարանի դահլիճ են եկել Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը կներկայանա դատական նիստին
- Փաստաբանական թիմը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում