Չինաստանում վերահսկվում էր ողջ բնակչությունն՝ առանց բացառության
Մարիամ Մանուչարյանն արդեն 2 տարի է բնակվում է Չինաստանում ու կրթական ծրագրով աշխատում Պեկինին կից, մոտ 20 միլիոն բնակչություն ունեցող Թիենջին քաղաքում: aliq.ge-ի հետ զույցում նա ասել է, որ չնայած Չինաստանը, կարելի է ասել, արդեն հաղթահարեց համաշխարհային վիրուսը, երկիրը շարունակում է մնալ կարանտինում, բացառությամբ մեկ երկու գործարանի՝ մնացած բոլոր հիմնարկները փակ են՝ անկախ նրանից մասնավոր են, թե պետական: Տնից դուրս գալ դեռևս թույլատրվում է խիստ անհրաժեշտության դեպքում՝ ընտանիքի անդամներից միայն մեկին՝ 3 օրը մեկ անգամ, դիմակների ու ձեռնոցների առկայության դեպքում միայն:
Նաև վերահսկվում է ողջ բնակչությունն՝ առանց բացառության: Կապ չունի՝ մարդն աշխատում է, թե ոչ, տանն է, թե աշխատավայրում, տվյալ պահին իր քաղաքում է, թե ոչ: Քաղաքացին ամենօրյա ռեժիմով ջերմաչափվում է և իր տվյալներն ուղարկում պետության կողմից բացված հատուկ հղումների միջոցով: Մասնագետները քաղաքացիներին հորդորել են ծովամթերքից հրաժարվել ու հնարավորինս քիչ օգտագործել մսամթերք, նախապատվությունը տալ կաթնամթերքին ու կանաչեղենին, միրգ-բանջարեղենին:
«Այս վարակի հաղթահարման գործում երկու բան շատ օգնեց․ առաջինը՝ չինացի ժողովրդի՝ տաք ջուր խմելու մշակույթը, որովհետև նրանք առանց այդ էլ՝ նույնիսկ ամառվա շոգին տաք ջուր են խմում, գումարվեց նաև պետության հորդորը, քանի որ վիրուսը որոշակի տաք ջերմաստիճանի դեպքում մահանում է: Այսպիսի խոսք կա՝ թե քեզ եռացրած ջուր չեն հյուրասիրել, ուրեմն դու Չինաստանում չես եղել: Չինացիներն են անգամ կատակում, եթե նույնիսկ ոտք են կոտրում, դիմացինն ասում է՝ տաք ջուր խմիր, կանցնի: Ո՞վ կմտածեր, որ ազգային այս մշակույթը մի օր օգնելու էր վիրուսի դեմ պայքարում: Երկրորդը, որ ավելի կարևոր է, չինացիների կարգապահությունն էր (որն ի դեպ, նրանք ունեին մինչ կորոնավիրուսի ի հայտ գալը) ու պետության խիստ միջոցները: Խստությունը երկուստեք էր: Քաղաքացին գիտեր, որ խախտման դեպքում խիստ պատժվելու է: Երկիրն իր ամբողջ հսկա ներուժն ուղղեց վարակի դեմ պայքարին»:
Զգալ իրավիճակի լրջությունն՝ առանց ավելորդ խուճապի՝ սա հաջողվեց չինացիներին: Չինաստանը շատ արագ հայտարարեց արտակարգ իրավիճակ, փակեց էպիկենտրոն Վուհանն ու մոտակա 18 քաղաք: Դրանք արդեն բաց են: Մեկ շաբաթ է աշխատում է նաև հասարակական տրանսպորտը՝ սակայն հատուկ ռեժիմով: Յուրաքանչյուր ուղևորի ջերմություն ստուգվում է, տվյալները սկանավորվում են հատուկ սկաներով, ներկայացվում վարորդին, որից հետո նոր ուղևորին թուլատրվում է օգտվել տրանսպորտից: Սա արվում է նաև սուպերմարկետներում: Խանութ կամ տրանսպորտ մտնելիս քաղաքացին պարտավոր է նաև անձնագիր ցույց տալ: Ամենօրյա ռեժիմով ախտահանվում են բակերը, շքամուտքերը, վերելակները, բնակչին մնում է միայն տունն ախտահանել:
Այս օրերին Չինաստանի միլիոնավոր բնակիչների նման, Մարիամի բոլոր տեսակի շփումներն օնլայն են. «Նույնիսկ եթե շատ մոտ ենք ապրում, արգելված է տներ այցելել: Օնլայն սուրճ ենք խմում, հայերով՝ բաժակ ենք նայում օնլայն: Ունեցածս բոլոր գրքերը կարդացել եմ, անցել սիրելի ֆիլմերին, որոնք ժամանակի սղության պատճառով չէի հասցրել նայել»:
Մարիամն ասում է, որ Չինաստանը հասցնում է հոգ տանել ոչ միայն իր, այլև օտար երկրների քաղաքացիների մասին, իսկ դիմակի պակաս երբևէ չի զգացել. «Մի անգամ փաթեթ ստացա, չինացի ընկերներիցս մեկն էր ուղարկել, 10 դիմակ էր, բայց այդ փաթեթում ինձ համար ոչ միայն դիմակ էր, այլև սեր էր, մարդկային հոգատարություն, բարություն, ամենադժվար իրավիճակում մարդկայնությունը չկորցնելու մեծ ուղերձ էր, այդ վերաբերմունքն այստեղ շատ-շատերն են ունեցել»,- ասում է նա ու ցավով նշել, որ այդ վերաբերմունքի պակասն այս օրերին զգացվում է իր հայրենիք Հայաստանում:
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ
- Վրաստանում արգելված է երթուղային տաքսիների տեղաարժը
- Իրանից Հայաստան կարող են բերվել բժշկական դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոցներ ու խալաթներ
- Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի
- Վրաստանում հարսանիք չի լինի
- Դիմակների գները կնվազեն. ՏՄՊՊՀ նախագահ
- Հայաստանում թեստավորվել է 700-ից ավելի մարդ
- Չինաստանը մեկ օրում հաղորդել է կորոնավիրուսի 21 դեպքի մասին, որից 20 արտերկրից ժամանած
- «Կորոնային» վիճակը Հայաստանի «տարբեր տեղերում»
- Չինաստանում և Հարավային Կորեայում վերաբացվում են թանգարանները
- Վրաստանում ոստիկանները ինքնամեկուսացման կարգը խախտած 13 անձի տեղափոխել են կարանտինային գոտի
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 33 դեպքը հաստատվել է
- Երևանի քաղաքապետարան. Ախտահանվում են նաև միկրոավտոբուսները
- The Guardian-ը երևանյան ավտոբուսի ախտահանման լուսանկարը ներառել է լավագույնների ցանկում
- Վրաստանում փողը կարանտինի մեջ կպահեն կորոնավիրուսի պատճառով
- «Էջմիածին Բուատ» ընկերության ավտոպարկը երթուղու սկզբնակետում և վերջնակետում ախտահանվում է
- ՀՀ-ում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ. ՏՄՊՊՀ
- Չինաստանում ՀՀ դեսպանություն.Պեկին ժամանող ուղևորները անցնում են կարանտին
- Պեկին ժամանող բոլոր քաղաքացիները կանցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմ. Չինաստանում ՀՀ դեսպանություն
- Չինաստանում կարանտինացրել են Իրանից եկած քաղաքացիներին
- Չինաստանում կարանտինում գտնվողներին ուտելիք են փոխանցում ռոբոտները
- Չինաստանում գնահատել են կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը տնտեսության վրա
- Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի
- Չինաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2345 մարդ
- Չինաստանում կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու դեպք է գրանցվել
- Չինաստանում չեղարկել են ավելի քան 78 հազար չվերթ
- Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1 օրվա ընթացքում ավելանացել է 1800-ով
- Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1770-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան