Ջորջ Մարտինը սկսել է ավելի շատ գրել
Ամերիկացի հայտնի գրող Ջորջ Մարտինն իր բլոգում գրառում է արել, որում նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված ինքնամեկուսացման պատճառով «Ձմռան քամիները» («Սառույցի և կրակի երգ» սագայի վեցերորդ մասը) վեպի վրա ավելի շատ է աշխատում, քան երբևէ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Daily Mail-ը։
«Հիմա ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում հորինված մայրցամաքում, քան իրական։ Գրում եմ ամեն օր։ Յոթ թագավորություններում ամեն ինչ բավականին մռայլ է: Բայց այնպես չէ, ինչպես մեզ մոտ։ Ես չեմ կարող ազատվել այն զգացողությունից, որ մենք բոլորս հիմա ապրում ենք ինչ-որ գիտական-ֆանտաստիկ վեպում»,- գրել է Ջորջ Մարտինը։
Գրողը պատմել է, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով փակել է իր մի քանի հաստատություն, այդ թվում Stageciach foundation շահույթ չհետապնդող կազմակերպությունը և Jean Cocteau Cinema կինոթատրոնը։ Դեռ բաց է միայն նրա Beastly Books գրախանութը։
«Հաշվի առնելով իմ տարիքը (նա 71 տարեկան է) և ֆիզիկական վիճակը, ամենախոցելի գոտում եմ։ Բայց հիմա ինձ լավ եմ զգում։ Մենք բոլոր նախազգուշացնող միոցառումներին հետևում ենք։ Ես գտնվում եմ առանձին վայրում և ինձ հետ մի օգնական է։ Ես չեմ գնում քաղաք և որևէ մեկի հետ չեմ հանդիպում»,- հայտարարել է Մարտինը։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայի թագավորական ընտանիքի այցն ԱՄՆ հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
- ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 85-ի
- ԱՄՆ-ում այսօր կսկսվեն կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
- ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը շտապ հայտարարությամբ է հանդես եկել
- Թոմ Հենքսի և կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 300 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա