Ռուբեն Վարդանյանն աջակցում է Արայիկ Հարությունյանին
«Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, և վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա»,-«Ազատ հայրենիք» կուսակցության տարածած հայտարարության համաձայն, հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը:
«Մենք համատեղ շատ նախագծեր ենք իրականացրել, ձեռք ձեռքի տվել և ասել, որ պետք է անենք։ Ու նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բաներ են փոխվել, մեր պայմանավորվածությունը պահպանվել է։ Դա գործնական հարաբերություններում շատ կարևոր հատկանիշ է, առավել ևս՝ պետական պաշտոնյայի համար»,-մասնավորապես նշել է Վարդանյանը։
Նրա խոսքով, անցած տարիների ընթացքում Արցախում իրենք բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչել. նախատեսում են նաև նորերը: Դրանցից է Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցումը, քանի որ ճոպանուղին ծառայելու է ոչ միայն որպես տրանսպորտային միջոց, այլ նաև լուրջ գործոն է հանդիսանալու Շուշիի զարգացման և զբոսաշրջության խթանման համար:
«Այսօր՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, արցախցիները պետք է ընտրություն կատարեն, իրենք պետք է որոշեն, թե ում են վստահում Արցախի ապագան»,- նշել է Ռ. Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը դադարեցնում է քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում
- Արայիկ Հարությունյան. Արցախում կիվիի այգիներ կտնկվեն
- Արայիկ Հարությունյան. Չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալները ներելու եմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան