Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 114-ի
Նախորդ օրվա ընթացքում Ռուսաստանի 26 շրջաններում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճել է՝ 93-ից հասնելով 114-ի, վերականգնվել են հինգը: Ռուսական Ինտերֆաքս գործակալության փոխանցմամբ երեքշաբթի այդ մասին ասել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
Նրա խոսքով ՝ 104 մարդ վարակվել է արտասահմանում: Հիվանդանոցներում կա 109 մարդ, որից 106-ը թեթև են հիվանդ ՝ առանց ախտանիշների:
«Հունվար ամսվա ընթացքում, բոլոր մյուս երկրներից ավելի շուտ մեր ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, վարակը սահմանափակ տարածում է գտել, բայց, իհարկե, մենք չենք կարող հանգստանալ այդքանով», - երեքշաբթի կառավարության անդամների հետ նախագահի հանդիպման ժամանակ ասել է Գոլիկովան:
Նա վստահեցրել է, որ 2020-ին Ռուսաստանում թոքաբորբի դեպքերի աճ չի արձանագրվել, և որոշ տեղերում նկատվել է թոքաբորբով հիվանդների թվի և դրանից մահացությունների նվազում.«Ուստի ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ խուճապի պատճառ չկա: Բոլոր միջոցները, որոնք ձեռնարկվում են մեր կողմից, կանխարգելիչ բնույթ են կրում»:
«Այժմ մեր գլխավոր նպատական է կանխել վարակի տարածումը բնակչության շրջանում», - շեշտել է նա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան