Փաշինյան. Ախտորոշված է կորոնավիրուսի 84 դեպք
«Այս պահին ունենք կորոնավիրուսի ախտորոշված 84 դեպք, 700 մեկուսացված անձ, միաժամանակ ունենք որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու։ Եվս 799 մարդու խնդրել ենք ինքնամեկուսանալ»,-ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիվանդների 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի դեպքերն են, Էջմիածնի հետ կապված դեպքերը նվազել են։ Վերջին շրջանում ախտորոշվածների 99 տոկոսը արտադրամասի դեպքերն են»,-ասաց Փաշինյանը:
Մյուս դեպքերը լոկալ են, օրինակ, Չարենցավանի՝ հիվանդ երկու բնակիչները, որոնք եկել են Ֆրանսիայից, շփումներ չեն ունեցել։
Հիվանդներից երկուսի մոտ առկա է թոքաբորբ, նրանց երկուսի վիճակն էլ լավ է, 84 հիվանդներից 26-ն ունեն 37-ից բարձր ջերմություն, 6-ն ունեն 38 և բարձր աստիճան ջերմություն, 39 աստիճան ջերմություն ունեցող հիվանդներ չկան, 17-ն ընդհանրապես ախտանշաներ չունեն։
«Կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթև սցենարով»,-ասաց վարչապետը։
Փաշինյանն ասաց, որ երեկ շրջել է դեղատներում, տեսել, որ ալկոգելի դեֆիցիտ կա, դա, ըստ նրա, խուճապային գնումների հետևանք է։ Հայաստանում ալկոգել արտադրվում է, պակաս չկա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին