«Հրապարակ». Ինֆեկցիոնից «Գրիգոր Լուսավորիչ» տեղափոխված հիվանդները արդեն իսկ դուրս են գրվել` կայուն վիճակով
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրեց երևանյան մեծ հիվանդանոցներից մեկի մեր աղբյուրը` երեկվանից թե՛ հիվանդանոցների անձնակազմը, թե՛ հիվանդները «մի տեսակ ավելի կազմակերպված են դարձել»: Արտակարգ դրությո՞ւնն է պատճառը։ «Կարծում եմ՝ այո»:
Հիվանդների հոսքն ավելացե՞լ է։ «Չէ` սովորականի նման, ջերմող հիվանդների քանակը ո՛չ ավելացել է, ո՛չ շատացել է` լրիվ անկեղծ եմ ասում»։ Ի դեպ, ինֆեկցիոնից «Գրիգոր Լուսավորիչ» տեղափոխված հիվանդները, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, արդեն իսկ դուրս են գրվել` կայուն վիճակով: Խոսակցություններ կային արհեստական շնչառության ապարատների պակասի հետ կապված։ «Այս պահին նման բան չկա. ամեն օր այդ խնդիրը հաշվառման տակ է»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: