Այժմ էլ ԱՄՆ-ն մեղադրում է Չինաստանին՝ հարյուր հազարավոր վարակված մարդկանց թույլ են տվել լքել Ուհանը
ՏԱՍՍ ործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կարծում է՝ Չինաստանի իշխանությունները թույլ են տվել կորոնավիրուսով վարակված հարյուր հազարավոր մարդկանց հեռանալ Ուհանից: Այս հայտարարությամբ ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ղեկավարը չորեքշաբթի օրը հանդես է եկել Fox News-ով:
Ըստ Պոմպեոյի, ՉԺՀ ղեկավարության գործողությունների պատճառով վտանգ առաջացավ ոչ միայն չինացիների, այլև ամբողջ աշխարհի մարդկանց համար:
«Չինաստանի իշխանությունները իմացել են ռիսկի մասին, բայց վատնել են կարևոր առաջին օրերը ՝ թույլ տալով, որ հարյուր հազարավոր մարդիկ հեռանան Ուհանից , գնան Իտալիայի այն վայրերը, որտեղ այժմ այդքան շատ են տառապում: Նրանք փորձել են կանխել տեղեկատվության տարածումը` փոխարենը փորձելու իսկապես խոչընդոտել վիրուսի տարածումը, ինչն աշխարհն էր պահանջում», - ավելացրել է Պոմպեոն:
Հարցին, թե իր կարծիքով, վիրուսի մասին Պեկինի տրամադրած տեղեկությունները հավաստի՞ են՝ ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է. «Սա ամենակարևոր հարցերից մեկն է: Մեզ համար ծայրաստիճան դժվար էր բժշկական մասնագետներ ուղարկել այնտեղ: Սկզբում մենք առաջարկեցինք այնտեղ ուղարկել ամերիկյան լավագույն մասնագետներին ՝ նրանց և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը օգնելու համար : Մեզ թույլ չտվեցին մուտք գործել երկիր»:
Խոսելով Չինաստանի իշխանությունների մասին՝ նա նաև հայտնեց. «Նրանք բավարար չափով թափանցիկ չեն եղել, եթե մենք դա չշտկենք, չհասնենք գործի էությանը, ապա կա ռիսկ, որ այն կարող է կրկնվել: Միգուցե ոչ նույն այս ձևով, միգուցե ոչ այդպես, բայց թափանցիկ գործելը կարևոր է»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9000-ը
- Կորոնավիրուս․ ԱՄՆ-ն ու Կանադան փակեցին իրենց սահմանները
- Ուհանում օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու ոչ մի նոր դեպք չի գրանցվել
- Չինաստանում վերահսկվում էր ողջ բնակչությունն՝ առանց բացառության
- Չինաստանը մեկ օրում հաղորդել է կորոնավիրուսի 21 դեպքի մասին, որից 20 արտերկրից ժամանած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան