Արցախում ձևավորվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին Արցախի Հանրապետությունում ձևավորվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
« Հաշվի առնելով ՀՀ-ում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակը՝ կապված նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետ, ս. թ. փետրվարի 18-ին Արցախի Հանրապետությունում ձևավորվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ:
Կարևորելով ԶԼՄ–ների դերը՝ հանրային կարևոր իրողությունների համակողմանի և անաչառ լուսաբանման գործում, սույն հանձնաժողովի շրջանակներում գործարկում ենք տեղեկատվական շտաբ, որը համակարգելու է ԶԼՄ-ներին պաշտոնական տեղեկատվության տրամադրման գործընթացը և հանդիսանալու է Արցախում միակ տեղեկատվական միասնական հարթակը, որտեղ կտեղադրվի միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:
ԶԼՄ-ների մեր գործընկերներին նախապես տեղեկացնում ենք, որ մեզ մոտ տարբեր տեղեկատվական հարթակներից հավաքվելու են հանրության համար հետաքրքրություն ներկայացվող հարցադրումներ, որոնց պատասխաններն ըստ անհրաժեշտության տրվելու են կամ մեր լրահոսով, կամ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից լիազորված ներկայացուցիչների մամուլի ասուլիսների, հայտարարությունների կամ տեղեկատվական նյութերի տեսքով:
Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին:
Հետադարձ կապ
Հեռ.` +374 (97) 53 30 16,
+374 (97) 53 30 17,
+374 (97) 53 30 18
Էլ. փոստ` [email protected]»,- նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան