Գյումրեցի 13-ամյա աղջիկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում մարտի 5-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված գյումրեցի 13-ամյա աղջիկը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։
Panorama.am-ի հետ զրույցում ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրեց, նրա վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել:
Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։
««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ է, երեխայի հետ շարունակում են աշխատել ԲԿ֊ի հոգեբանները»,-հավելեց նա։
Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Երևան։
Հարակից հրապարակումներ`
- 13.03.2020թ՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք
- Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել
- 13-ամյա աղջնակի պահարանն է, որ երբ արթնանա միայն գույներ ու բարի կերպարներ ֆիքսի. Դերձյան
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել
- Ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել