Իտալիայից. Տվյալները գրում եմ, որովհետև ուզում եմ իրականում պատկերացնենք ինչ է կատարվում ու դուք ՄՆԱՔ ՏԱՆԸ
Իտալիայում ապրող մեր հայրենակից Զառա Պողոսյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, թե ինչ վիճակ է այդ երկրում կորոնավիրուսի հետ կապված։
«Ես տվյալները գրում եմ ոչ թե ինձ հաճելի է, այլ որովհետև ուզում եմ դուք իրականում պատկերացնենք ինչ է կատարվում ու դուք ՄՆԱՔ ՏԱՆԸ։
Մարտի 18-ի դրությամբ՝
պոզիտիվ են ընդհանուր 28710, որից 2648 վերջին օրում
475 մահացած մեկ օրում
2000-ից ավել մարդ գտնվում է ինտենսիվ բուժման մեջ
ԿԱ ԴՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ ԵՐԵԿ՝
1084 լավացած, ըստ այդմ ՝ լավացածների թիվը անցավ 4000ը։
Կարանտինի ժամանակահատվածում տուգանվել է ավելի քան 40000 մարդ, որոնք խախտել են տնից դուրս գալու կարգը։ Սա էլ գրում եմ, որ իմանաք, որ նույնիսկ օրենքի ուժով տանը նստացրած իտալացիները միայն չեն երգում ու պարում բալկոններից։
Բոլորիս համբերություն ու առողջություն»,- գրել է նա։
Իր նախորդ գրառումներից մեկը Զառան դրել էր «չգիտեմինչուէԱյսպես» հեշթեգով. «Չտեսա, որ մեկը Իտալիայի առաջին վարակվածի հաշվին կատակ անի, անիծի, անպատվի ու ինքնահաստատվի։ Էլ չասեմ դրանից հետո էլ մեկը մյուսին ծեծի»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում
- Իտալացի բժիշկը մահացել է կորոնավիրուսից՝ առանց ձեռնոց աշխատելու պատճառով
- 19.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 115 դեպք
- Բոնոյի նոր երգը՝ իտալացիների մասին
- Իտալիա. Հիվանդանոցները չեն բավարարում
- Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրում Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին
- Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին
- Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ
- Կարանտինում գտնվող իտալացիների պատասխանը՝ կորոնավիրուսին
- Կորոնավիրուսի վերջին զարգացումները. Իտալիայում մահացության թիվն անցել է 600-ից
- Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է խուսափել Իտալիա այցելությունից
- Իտալիայում քննարկում են ֆուտբոլի առաջնության դադարեցման հնարավորությունը
- Իտալիայում COVID-19-ի դեպքերն անցել են 3000-ից՝ 107 մահվան ելքով
- COVID-19. Իսպանիան հաստատում է մահվան առաջին դեպքը, իսկ Իտալիայում մահերի թիվը հասել է 79-ի
- COVID-19 վերջին թարմացումները. Իտալիայում կորոնավիրուսով վարակի դեպքերի 50% աճ կա
- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 474-ի
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան