Էրդողան. «Արևմտյան երկրները տարիներ շարունակ չեն հոգացել իրենց քաղաքացիների մասին»
ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհը թևակոխում է նոր դարաշրջան, որը կարող է բերել գլոբալ և արմատական փոփոխությունների:
«Մենք թևակոխում ենք նոր դարաշրջան, որը, հավանաբար, արմատական փոփոխությունների է ենթարկելու տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտները: Թուրքիան ի սկզբանե ուշադիր հետևում էր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հիվանդության տարածման դեմ ձեռնարկելով հրատապ միջոցներ»,- հինգշաբթի օրը NTV Channel- ը մեջբերել է Թուրքիայի նախագահին:
«Արևմտյան երկրները տարիներ շարունակ չեն հոգացել իրենց քաղաքացիների մասին՝ հիմնական հանրային ծառայությունները փոխանցելով մասնավոր հատվածին: Իրականում դա արվել է իրենց քաղաքացիների հանդեպ ունեցած պատասխանատվությունից խուսափելու համար: Եվրոպական որոշ երկրներ, որոնք մինչև երեկ եղել են լիբերալիզմի կողմնակից, այսօր սկսել են ազգայնացնել հիվանդանոցները և այլ կառույցներ՝ հիմնական հասարակական ծառայությունների մատուցման համար»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը: