«Նորք» ինֆեկցիոնի ընդլայնումը զգալիորեն բեռնաթափելու է ստացիոնար մահճակալների ծանրաբեռնվածությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում նախաձեռնել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տարածքում նոր՝ 40 մահճակալ հզորությամբ, «Մոդուլային» տիպի ընդունարանի կառուցման աշխատանքներ, որը ծառայելու է որպես ընդունարան-մեկուսարան և զգալիորեն բեռնաթափելու է հիվանդանոցի ստացիոնար մահճակալների ծանրաբեռնվածությունը: Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն իր մասնագիտական աջակցությունն է ցուցաբերում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արագացված ձևով ընթացող նոր ընդունարանի կառուցման շինարարական աշխատանքներին՝ ներգրավելով տարբեր շինարարական կազմակերպությունների, որոնցից շատերը պատրաստակամություն են հայտնել անհատույց, անհրաժեշտ աշխատուժի և նյութերի մատակարման ապահովմամբ, աջակցելու նշված շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքին:
Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը ու խորհրդական Աշոտ Գրիգորյանը նախ և առաջ այցելել են «Մոդուլներ» արտադրող ընկերության տարածք, տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին և մասնագիտական խորհրդատվություն ու աջակցություն են ցուցաբերել արտադրող ընկերությանը, ինչպես նաև նախնական պայմանավորվածության համաձայն արտադրական տարածք են ուղեկցել անհրաժեշտ մասնագիտական անձնակազմի, որոնք անմիջապես ներգրավվել են «Մոդուլների» արտադրության մեջ:
Այնուհետև այցելություն է իրականացվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տարածք՝ տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու ընդունարանի կառույցման աշխատանքներն իրականացնող «Արտկոն» ՍՊ ընկերության պատասխանատու աշխատակիցներին:
Տեղում կատարվող աշխատանքների ընթացքին հետևելու և ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խմբին է միացել Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում շինարարությունը կազմակերպվում է մոդուլային տիպի մետաղական կոնստրուկցիաներով բլոկներից, որոնք արտադրվում են գործարանային պայմաններում և տեղափոխվում են շինհրապարակ, որտեղ և տեղադրվում են տեղում նախապես պատրաստված բետոնե հիմքերի վրա: Ներկա պահին ավարտին են մոտենում հիմքերի բետոնացման աշխատանքները:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նշել է, որ մարդասիրական այս աշխատանքներին մասնակցող ընկերությունների ցանկը կհրապարակվի առաջիկայում, ինչպես նաև կոչ արել լինել նախաձեռնող և համագործակցության պատրաստակամության դեպքում կապ հաստատել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ:
Հարակից հրապարակումներ`
- 18.03.2020. 21։30 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 110 դեպք
- «Նորք» ինֆեկցիոն. Կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ
- Փաշինյան. «Նորք»-ում քաղաքացու մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ
- «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում թոքաբորբով հիվանդ է մահացել
- Փաշինյան. Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ
- «Նորք» ինֆեկցիոնն ընդլայնվում է
- Փաշինյան. Կորոնավիրուսն իրականում այնքան էլ սարսափելի չէ
- Փաշինյան. Ֆինանսական համակարգը գործում է բնականոն
- «Նորքի» ինֆեկցիոնը կսպասարկի միայն կորոնավիրուսով հաստատված հիվանդներին
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Առայժմ միայն՝ «Նորք» ինֆեկցիոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան