Բյուջեի մուտքերի անկումներ լինելու են. ՊԵԿ նախագահ
«Վարչապետն ասաց, որ այո, այսօր պատկերացնում ենք, որ երեկվա տնտեսությունը, աշխարհը գոյություն չունի: Եթե համաշխարհային տնտեսության մեջ վերափոխումներ են նախատեսվում և տնտեսական կոլապսների ենք ականատես լինելու համաշխարհային մակարդակով, ապա այսօր լոկալիզացնել խնդիրը և խոսել ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների թերակատարման մասին, կարծում եմ, որ հիպոթետիկ հարց է: Այո ունենալու ենք պետական բյուջեի թերակատարումներ, բայց թե ինչքան, ես և ոչ մեկն այս պահին պատրաստ չէ ասել: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը և հարկային վարքագիծը և այն լավ փոխհարաբերությունները, գործընկերային հրաբերությունները որ կա հարկ վճարողի և հարկային մարմնի միջև, պահպանվեն: Թե ինչպիսի զարգացումներ կլինեն, բոլորին պատրաստ ենք, կա նաև ֆինանսկան միջոցների ներգրավելու, թե միջացներ,թե աղբյուրներ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության սպասվող դժվարությունները»,- պատասխանելով բյուջեի հնարավոր մոտքերի մասին հարցին, այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: