Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկա
Ոչ Ասպինձայում, ոչ էլ ընդհանրապես Վրաստանում կորոավիրուսից մարդ չի մահացել, Սամցխե-Ջավախքում նույնիսկ կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի տվյալների համաձայն՝ մարտի 19-ի ժամը 14-ի դրությամբ, շրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 143 մարդ: Աբասթումանի Թոքաբանական կենտրոնում կարանտինի մեջ է 18 մարդ:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ներկայումս 22 մարդ ինքնամեկուսացման մեջ է: Ըստ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ), նրանք բոլորը ժամանել են Հայաստանից, բացառությամբ՝ վերջինի: Վերջինս ժամանել է Հունաստանից և գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Կորոնավիրուսի ախտանիշներ նրանց մոտ չի նկատվել, ինքնամեկուսացումն անհրաժեշտ է, որպեսզի համոզվեն, որ այդ ախտանիշները 14 օրվա ընթացքում ի հայտ չեն գա:
Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, Ախալքալաքի ինքնամեկուսացված բնակիչներից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել կորոնավիրուսի ախտանշան և բոլորի ինքնազգացողությունը լավ է: ՀԱԿ-ը մշտական կապ է պահպանում այդ մարդկանց հետ:
Ինքնամեկուսացման կանոնների խախտման դեպքում նրանց կարող են կարանտինի տեղափոխել համապատասխան հիվանդանոցներում և կենտրոններում:
Վրաստանում գրանցվել է COVID 19-ով վարակման հաստատված 40 դեպք, այդ թվում՝ մեկ հիվանդ, ով ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից մարտի 16-ին: Մարտի 19-ին, ժամը 15:00-ի դրությամբ, 1592 մարդ գտնվում է կարանտինում , ևս 262 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը Հայաստանում 19.03.2020-ի այս ժամին՝ 122
- Վրաստանում տղամարդուն, որը փախել էր երթուղային տաքսուց, ՆԳՆ-ն տեղափոխել է բռնի կարանտինի
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40-ի
- Վրաստանում արգելված է երթուղային տաքսիների տեղաարժը
- Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի
- Վրաստանում հարսանիք չի լինի
- Ախալքալաքում 17 մարդ ինքնամեկուսացել է
- Վրաստանում ոստիկանները ինքնամեկուսացման կարգը խախտած 13 անձի տեղափոխել են կարանտինային գոտի
- Նինոծմինդայում ՀՀ-ից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է
- Ախալքալաքում կորոնավիրուսի կասկածելի դեպքեր չեն գրանցվել
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 33 դեպքը հաստատվել է
- Վրաստանում փողը կարանտինի մեջ կպահեն կորոնավիրուսի պատճառով
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Վրաստանում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկատերերը 4 ամսով ազատվում են հարկերից
- Վրաստանում կարգելվեն բազմամարդ հարսանիքներն ու հոգեհանգստյան արարողությունները
- Վրաստանում ՀՀ դեսպանության հորդորը
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան