Փոքր և միջին ձեռնարկատերերին 25 մլրդ դրամի հասցեական աջակցություն ցուցաբերելու որոշումը պատրաստ կլինի 1-2 օրից
«Հիմա եթե համարենք, որ նրանց 30-40 տոկոսը հարկեր վճարելու դժվարություններ ունեն և նրանց համար հարկերը վճարելու հետաձգման արտոնություն կիրառվի, դա շատ ավելի նվազ օժանդակություն է, քան այն 25 մլրդ դրամի օժանդակության փաթեթը, որ կառավարությունը տրամադրելու է փոքր ու միջին բիզնեսին: Մենք ընտրել ենք հասցեական սուբսիդավորման, փոխառությունների համաֆինանսավորման կիրառման մեխանիզմները: Մենք կարծում ենք, որ այս մեխանիզմները շատ ավելի արդյունավետ են, քան հարկերի վճարումը հետաձգելը»,- հայտարարեց Դավիթ Անանյանը՝ պատասխանելով փոքր ու միջին ձեռներեցներին հարկային արձակուրդ տալու մասին լրագրողի հարցին և հավելեց, որ կառավարություն այն անելու է մի քանի փուլով:
ՊԵԿ նախագահը սակայն տեղեկացրեց,, որ կառավարության այսօրվա նիստում քննարկվածը նախնական փաստաթուղթ է, որտեղ հասցեական որոշակի բան չկա. «Մեկ կամ երկու օրվա ընթացքում այն պատրաստ կլինի և կկարողանանք օժանդակության կոնկրետ ձևեր առաջարկել մեր տնտեսվարողներին»:
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ հյուրանոցային, հանրային սննդի և զբոսաշրջության ոլորտներում գործում են 3851 տնտեսվարող, որոնք 2019-ին բյուջե են վճարել 10-12 մլրդ դրամի հարկ:
Անդրադառնալով օրավարձով աշխատողների աշխատավարձերի չվճարման խնդրին, ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե աշխատանքի չներկայանալը գործատուի կամքով կամ հրահանգով է, իմ կարծիքով պետք է աշխատանքի վարձատրությունը պահպանվի, և եթե կան որոշակի խնդիրներ, կարծում եմ, որ դրանց լուծումը աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի լիազորությունների ներքո է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան