«Պանատինաիկոս» անտիկ ստադիոնում այսօր տեղի է ունեցել 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի հանձնումը
Աթենքի «Պանատինաիկոս» անտիկ ստադիոնում այսօր տեղի է ունեցել 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի հանձնումը ճապոնական կողմին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Միջոցառման պաշտոնական մասը զգալի փոփոխությունների էր ենթարկվել և այն անցել է առանց հանդիսատեսի։
Համացանցով արարողությանը հետևող մարզասերներին կոչ են արել Հունաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, «Տոկիո - 2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին, ճապոնացի անվանի մի քանի մարզիկներ։
Օլիմպիական ջահը Սպիրոս Կապրալոսը հանձնել է ճապոնացի լողորդ Նաիոկո Իմոտոյին։ Խաղերի կրակն ինքնաթիռով վաղն առավոտյան կհասնի Տոկիո։ Դիմավորման արարողությունը նույնպես փակ կլինի։
Համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդեսի մեկնարկին մնացել է 126 օր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան