Չինաստանը 30 տոննա հակակորոնավիրուսային նվիրատվություն է ուղարկել Իրանին
Պեկինի քաղաքապետարանը 30 տոննա բժշկական և առողջապահական իրեր է ուղարկել Իրան՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար (COVID-19): Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Նվիրատվությունը 11 բեռնատարներով ուղարկվել է մայրաքաղաք Թեհրան:
Շնորհակալություն հայտնելով Չինաստանին՝ Թեհրանի քաղաքապետ Փիրուզ Հանաչին կոչ է արել փոխգործակցել տարբեր ոլորտներում:
Չորեքշաբթի օրը ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ալիռեզա Ռաիսին հայտարարել էր, որ Իրանում կորոնավիրուսով վարակված է 17361 իրանցի և նրանցից 1135-ը մահացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին