Բրեքսիթի հարցով ԵՄ գլխավոր բանկցող Միշել Բարնիերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Բրեքսիթի հարցով Եվրամիության գլխավոր բանակցող Միշել Բարնիերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
69-ամյա ֆրանսիացին այսօր թվիթերում տարածած գրառման մեջ նշում է, որ իրեն լավ է զգում, տրամադրությունը լավ է և հետևում է անհրաժեշտ ցուցումների՝ իր աշխատակազմի հետ միասին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Բարնիերը ԵՄ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որի մոտ արձանագրվել է COVID-19-ը։
Բարնիերը տեսաուղերձում նաև ցույց է տալիս իր գրած գիրքը՝ «Յուրաքանչյուրը բոլորի համար», ու ասում, որ յուրաքանչյուրը դեր ունի խաղալու այս ճակատամարտում։