20 մլն ՀՀ դրամ` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում. ԻՆԵԿՈԲԱՆԿ
Այսօր Ինեկոբանկը 20 մլն ՀՀ դրամ գումար է փոխանցել Հայաստանում նոր կորոնավիրուսը հաղթահարելուն ուղղված միջոցառումների իրականացմանը, մասնավորապես`«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցմանը։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր շինության կառուցման մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ այս նախաձեռնության արդյունքում 3-4 օրում հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ։
«Առաջին իսկ օրվանից Ինեկոբանկը, հետևելով նոր կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական հրապարակումներին և նպատակ ունենալով ապահովել անվտանգություն թե՛ հաճախորդների, և թե՛ աշխատակիցների համար, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք համոզված ենք կնպաստեն վարակի կանխարգելմանը։ Այս քայլը մեր ներդրումն է վարակը հաղթահարելու համընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին։ Մենք հավատում ենք, որ, համախմբված լինելով, կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր» - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։
Հավելենք, որ օրեր առաջ Ինեկոբանկն արդեն իսկ հայտարարել էր մի շարք փոփոխությունների մասին, որոնք միտված են վիրուսի կանխարգելմանը։
Եթե Դուք նույնպես ցանկանում եք ունենալ ներդրում նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, կարող եք իրականացնել փոխանցում InecoMobile հավելվածի միջոցով կամ հետևյալ հղմամբ:
ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից ավելի քան 200 000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։
2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին: 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ինեկոբանկի գործադիր տնօրեն. Չենք բավարարվելու ներկայիս ձեռքբերումներով
- Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի
- Ինեկոբանկ. Հայաստանի ֆինթեք առաջատարը ամփոփում է WCIT 2019 համաժողովը
- «Տեղափոխեք Ձեր վարկն Ինեկոբանկ ավելի ցածր տոկոսադրույքով»
- Ինեկոբանկի վարկերի մարումը ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներով՝ 0 % միջնորդավճարով. ՎիվաՍել-ՄՏՍ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան