Իտալացի բժիշկը մահացել է կորոնավիրուսից՝ առանց ձեռնոց աշխատելու պատճառով
Իտալիայում 57-ամյա բժիշկը մահացել է կորոնավիրուսից, որն աշխատում էր Կոդոգնո քաղաքի հիվանդանոցում ու բուժում կորոնավիրուսով հիվանդներին։
Ինչպես գրում է Euronews-ը, մինչև նրա մոտ վարակի հաստատումը, բժիշկը ասել էր, որ ստիպված են աշխատել առանց ձեռնոցների, քանի որ դրանք վերջացել են։
Բժիշկ Մարսելո Նատալին կրկնակի թոքաբորբով տեղափվել էր Միլան, որտեղ էլ մահացել է։
Նշենք, որ նախօրեին Իտալիան հայտարարեց ռեկորդային թվով մահվան դեպքեր՝ 1 օրում 475 մահ։ Երկրում վարակից մահվան դեպքերը հասել են արդեն 2978-ի, կա 36 հազար վարակակիր։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիա. Հիվանդանոցները չեն բավարարում
- Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրում Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին
- Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին
- Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ
- Իտալիայի վարչապետը հայտարարել է կոմերցիոն բոլոր կետերի փակման մասին՝ բացառությամբ սննդի ու դեղատների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան