Փաշինյանը՝ Աղաջանյանի մասին. Մեկուսացնել
Կառավարության քիչ առաջ մեկնարկած նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախություն հայտնեց գործադիրի անդամներին տեսնելու համար, հույս հայտնեց, որ նրանք առողջ են ու վճռական։
Փաշինյանից քիչ այն կողմ նստած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ցույց տալով կողքը նստած վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, ծիծաղով ասաց՝ վատառողջ է։
«Մեկուսացնել»,- կատակով արձագանքեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ վճառական պահին պետք է գրագետ քայլերով առաջ գնալ, ճգնաժամի արդյունքում Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է ուժեղացած դուրս գան։
Նա տեղեկացրեց՝ երեկ կառավարությունում քննարկել են հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունն ու ռազմավարությունը։
«Ես ուզում եմ ասել կրկին ու կրկին, մենք մեր առաջ խնդիր չենք դրել ու չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային իրավիճակը, ինչքան էլ այն լավն էր Հայաստանում, մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային իրավիճակի նկատմամբ դիրքավորվելիս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս իրավիճակում պետք է իրականացնեն զարգացման ծրագրեր, կենտրոնան բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել են, ինչպես նաև լրջագույն աջակցություն ցուցաբերեն տնտեսությանը։
Կառավարության ղեկավարն նաև ընդգծեց՝ իրականացվելու են սոցիալական ծրագրեր, կարևորեց դրանց արդյունավետ, հասցեական, արդար լինելը՝ աչքի առաջ ունենալով ճգնաժամային նախորդ իրավիճակները, երբ սոցիալական օգնությունները կենտրոնանում են մի քանի տեղում ու սոցաջակցության ֆոնի ներքո ստվերային հարստացումներ են լինում։
«Մոտ 25 մլրդ դրամ բիզնեսին հրատապ օգնության փաթեթ կգործարկենք, ևս 25 մլրդ դրամ սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի՝ ըստ անհրաժեշտության, ևս 80 մլրդ դրամի կունենանք հիմնադրամ, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևակերպմանը հետճգնաժային իրավիճակի պարամետրերին համապատասխան»,-մանրամասնեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին