Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով և պաթոլոգիաներով առաջին հիվանդը
Կորոնավիրուսով հիվանդը մահացել է Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցում: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում է գործադիր շտաբի Telegram ալիքը:
Նշվում է, որ 79-ամյա կինը ունեցել է մի շարք քրոնիկ հիվանդություններ:
«Տարեց հիվանդը ունեցել է մի շարք քրոնիկ հիվանդություններ, ներառյալ ՝ շաքարախտի 2-րդ տիպը, աթերոսկլերոզ, սրտի հիպերտոնիկ հիվանդություն», - ասում է թիվ 2 ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սվետլանա Կրասնովան:
Նշվում է, որ մահը տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով՝ ծանր ուղեկցող պաթոլոգիաների ֆոնի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան