Թրամփի խորհրդականը կգլխավորի մայիսի 9-ին Մոսկվա ժամանող պատվիրակությունը
Մայիսի 9-ին Հաղթանակի 75-ամյակի տոնակատարության կապակցությամբ Միացյալ Նահանգների Մոսկվա ժամանող պատվիրակությունը կղեկավարի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը, ասվում է ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Սալիվանը նշել է, որ պատվիրակության ժամանումը վկայում է՝ Վաշինգտոնը հարգում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին եղած կորուստըները, որոնք ունեցան հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցները, ամերիկյան և խորհրդային ժողովուրդները, որպեսզի աշխարհը ապահով լինի բոլորի համար:
Շքերթը ՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի, կանցկացվի 2020 թվականի մայիսի 9-ին, Մոսկվայում:
Ավելի վաղ տոնակատարություններին մասնակցելու համար ռուսական կողմը հրավերներ է ուղարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, ԿԺԴՀ Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընին, ԱՊՀ և եվրոպական այլ երկրների առաջնորդներին։շ
Տոնակատարություններին իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Կուբայի, Ֆրանսիայի և Չեխիայի առաջնորդները:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը մտադիր չէ կորոնավիրուսի պատճառով չեղարկել Հաղթանակի շքերթը
- Ուկրաինան մայիսի 9-ին չի տոնի Հաղթանակի օրը