Իրավունք 13:53 19/03/2020 Հայաստան

Արամ Օրբելյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքում ու 2 մլն դրամի չափով փոխհատուցում

Արդարադատության նախկին փոխնախարար, հայտնի փաստաբան Արամ Օրբելյանը հայցադիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական գործից Panorama.am-ը տեղեկացավ, որ հայցի պահանջն է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելը և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելը։

Գործը մակագրված է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին, այն դեռ վարույթ չի ընդունվել։

Արամ Օրբեկյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, վեճի առարկան մարտի 10-ին Քաջարան քաղաքում՝ հանրաքվեի «Այո»-ի քարոզչության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն են, ըստ որոնց, իբր «Արամ Օրբելյանը, ով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան, որը չի արձանագրվել սահմանված կարգով»։

Փաստաբանը կառավարության ղեկավարի այս հայտարարությունները համարում է անհիմն ու իրականությանը չհամապատասխանող։

«Մենք օգտվել ենք օրենսդրությամբ սահմանված իրավունքի պաշտպանության միջոցներից, այն է՝ պահանջել հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև օրենսդրությունը սահմանում է, տուժողը, ում հասցեին նման հայտարարություններ են հնչել կարող է պահանջել մինչև 2 մլն  դրամ փոխհատուցում։ Մենք օրենքով սահմանված առավելագույն չափով վնասի փոխհատուցում ենք պահանջել»,-ասաց Ն. Բեգլարյանը։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել էր «Կոնցեռն դիալոգ»  փաստաբանական գրասենյակը։

Հայտարարության մեջ ասվում էր.

«Մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանի հասցեին իրականությանը չհամապատասխանող և չստուգված տեղեկությունների հիմա վրա զրպարտություն հանդիսացող հայտարարություն էր տարածել, թե իբր Արամ Օրբելյանը, ով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանա-գրվել սահմանված կարգով։

Վարչապետ Փաշինյանը կրկին առանց հիմքերի և տեղեկատվության աղբյուրը ստույգ նշելու հայտարարեց, թե «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»: Այս ելույթի նշված հատվածը կոչված է հիմնավորելու այնտեղ նշված ոչ պատշաճ վարքագիծը, և որպես հետևանք հիմնավորելու քարոզ¬արշավի ժամանակ «Այո»-ի մոտեցումը:

Հաշվի առնելով նշվածը, Արամ Օրբելյանը դիմել է դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի դրամական փոխհատուցման պահանջով: Արամ Օրբելյանին ներկայացնում է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 30-ին հանրային հեռուստատեսության «Լուրերի գլխավոր թողարկման» ընթացքում նմանատիպ (բայց ոչ նույնական) պնդումներով հաղորդում էր հեռարձակվել, ինչի առնչությամբ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և վնասի հատուցման պահանջով դիմել էր դատարան։

Ընդ որում, մինչև այս հայցով դատարան դիմելը, փաստաբանը գրավոր դիմել էր և Ազգային Անվտանգության Ծառայությանը և Հանրային հեռուս¬տատեսության տնօրինությանը՝ խնդրանքով իրեն տրամադրել հաղորդման համար հիմք հանդիսացած տեղեկությունները, դատավարական փաստաթղթերի պատճենները։ Հանրային հեռուստատեսության գրությունն այդպես էլ մնաց անարձագանք, իսկ Ազգային Անվտանգության ծառայությունից Արամ Օրբելյանին պատասխանել էին՝

«ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի 1 -ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով կայացվել է քրեական գործը հարուցելը մերժելու մասին որոշում՝ ՀՀ ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնար-կությունների պահպանության գնդի ոստիկանների արարքներում հանցակազմի բացակայության պատճառով: Նշված որոշմամբ Ձեր գործողություններին իրավաբանական գնահատական չի տրվել»։

Նշված գործով դատարան դիմելը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, և սոցիալական մեդիայում և դարձել լայն քննարկման առարկա:

Չնայած նշվածին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չսպասելով համապատասխան գործով դատարանի որոշման, կամ առանց հավելյալ ստուգում իրականացնելու, կրկին վերարտադրել է Արամ Օրբելյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչով կրկին զրպարտել է Արամ Օրբելյանին:

Չստուգված, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ՝ զրպարտչական տեղեկություններ տարածելը արատավորում է ոչ միայն միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արամ Օրբելյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, այլև վնասում է «Կոնցեռն Դիալոգ»՝ միջազգային ասպարեզում ճանաչում ունեցող փաստաբանական ընկերության գործարար համբավին:

Կրկին հիշեցնում ենք, ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի ուժով, «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազա¬տությունների անքակտելի հիմքն է», իսկ «Մարդու և քաղաքացու հիմնա¬կան իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»։

Հորդորում ենք բոլորին, ձեռնպահ մնալ որևէ անձի պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգություններից, չտարածել չստուգված, ոչ հավաստի և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:

Պահանջում ենք հանրային իշխանություններից կատարել իրենց սահմանադրական պարտականությունները՝ ձեռնարկել միջոցներ կանխելու և բացառելու անձի և փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու բոլոր փորձերը, ներառյալ փաստաբանի անձը արատավորող չստուգված, ոչ հավաստի և զրպարտություն հանդիսացող տեղեկատվության տարածումը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}