«Հրապարակ». Ապրիլ ամսվա պարգևավճարները որոշել են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված ֆոնդին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անցած տարի հիմնադրված ավանդույթով, իշխանությունը 2020 թվականի բյուջեով ամրագրել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները աշխատավարձից բացի ամսական ամենաքիչը 30 տոկոսի չափով էլ պարգևավճարներ են ստանալու:
Երեկ տեղեկացանք, որ ապրիլ ամսվա պարգևավճարները որոշել են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված ֆոնդին: Դա արվում է հանրային դժգոհությունը մեղմելու համար։ Այս փուլում, երբ բոլորը տուժում են, պետական բյուջեից պարգևավճարներ տալու ավանդույթը շարունակելը կարող էր հանրային բունտի պատճառ դառնալ։
Հիշեցնենք, որ ՍԴ և ՀՀ նախագահները՝ Հրայր Թովմասյանն ու Արմեն Սարգսյանը ևս ընթացիկ ամսվա աշխատավարձը որոշել են ուղղել այդ ֆոնդին, որտեղ երեկվա դրությամբ 45 միլիոն դրամից ավելի գումար է փոխանցվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան