Վրաստանի նախագահի ծննդյան օրն՝ առանց հյուրերի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 18-ին՝ ծննդյան տարեդարձի օրը, ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է Վրաստանի բնակչությանը, ասելով, որ տարեդարձը նշում է առանց ընկերների ու հարազատների:
Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր շնորհավորանքների համար, ցավով նշել, որ այս տարի ծննդյան օրն անցկացնում է առանց զավակների մասնակցության: Նրանք արտերկրում են: Այս մասին գրում է regionmonitor-ը։
«Շնորհակալ եմ, որ նույնիսկ այդ դժվար իրավիճակում մարդիկ ցանկություն են ունենում շնորհավորել, սա մեր ուժն է: Բոլորիս համար ծանր շրջան է, ես հասկանում եմ ամեն ինչ, մենք պետք է միասին հաղթահարենք սա՝ թեկուզ և հեռավորության վրա: Իմ օրինակով եմ ուզում ասել, որ այսօր իմ տանը ընկերներ չունեմ, ոչ էլ ծննդյան օրս եմ նշում: Պետք է գիտակցենք, որ այսօր դրա ժամանակը չէ՝ ոչ ծննդյան օր, ոչ հարսանիք, ոչ էլ ցավոք հոգեհանգիստներին մասնակցելու ժամանակը չէ: Պետք է դիմանանք կարճ ժամանակով: Սա մեր պարտքն է՝ բոլորս պետք է հնարավորինս զգուշություն ցուցաբերենք»:
Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանը կկարողանա կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դժվարությունները հաղթահարել՝ որպես քաղաքակիրթ երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան