ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9000-ը
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9000-ը, փոխանցում է Ջոն Հոփինգսի համալսարանը՝ ներկայացնելով բոլոր նահանգներից ստացված տվյալները։
Ria.ru-ն գրում է, որ վարակվածների թիվը հասել է 9345-ի, մահացել է 150 մարդ։
Նշվում է, որ հիվանդության դեմ պայքարի միջոցների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստախորհրդակցություն է ունեցել նահանգապետերի հետ։
Կոնգրեսն ընդունել է, իսկ Թրամփը ստորագրել է 2 օրենք՝ կորոնավիրուսից տուժածներին օգնելու համար։
Վարչակազմը Կոնգրեսի հետ քննարկել և մշակել է 1.3 տրիլիոն դոլար արժողությամբ պետական աջակցության փաթեթը:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս․ ԱՄՆ-ն ու Կանադան փակեցին իրենց սահմանները
- ԱՄՆ բոլոր 50 նահանգներում գրանցվել է կորոնավիրուս
- Վենեսուելան և ԱՄՆ-ն կորոնավիորուսի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան