Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ Արման Սարգսյանը՝ ոստիկանապետ
Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով նույն ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի և տնօրենի տեղակալի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- նշված է ՀՀ նախագահի՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի նշանակման հրամանագրում:
Իսկ Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոներից և նշանակվել ՀՀ ոստիկանության պետ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայու-թյան մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասվում է մյուս հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում