ՀՀ-ում կորոնավիրուսի 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։
«Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։
Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք, առողջացման 1 դեպք:
Հարակից հրապարակումներ`
- 19.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 115 դեպք
- 18.03.2020. 21։30 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 110 դեպք
- 18.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 102-ի
- Փաշինյան. Ախտորոշված է կորոնավիրուսի 84 դեպք
- 17.03 .2020. 21։30 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 78 դեպք
- 17.03 .2020. 18։00 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 72 դեպք
- 17.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք
- 17.03.2020.ԱՆ. Կորոնավիրուսի 52 հաստատված դեպք կա
- 16.03.2020թ` ԱՆ-ն հայտնում է նոր թվեր
- 16.03.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասավ 30-ի
- 15.03.2020. Առաջին հիվանդը լավացել է, հիվանդացել են ևս 2-ը
- 15.03.2020. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 26-ի
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան