19.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 115 դեպք
Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք, առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
մնացե'ք տանը,
սահմանափակե'ք շփումները,
հետևե'ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե'ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:
Հարակից հրապարակումներ`
- 18.03.2020. 21։30 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 110 դեպք
- 18.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 102-ի
- Փաշինյան. Ախտորոշված է կորոնավիրուսի 84 դեպք
- 17.03 .2020. 21։30 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 78 դեպք
- 17.03 .2020. 18։00 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 72 դեպք
- 17.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք
- 16.03.2020թ` ԱՆ-ն հայտնում է նոր թվեր
- 16.03.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասավ 30-ի
- 15.03.2020. Առաջին հիվանդը լավացել է, հիվանդացել են ևս 2-ը
- 15.03.2020. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 26-ի
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
- 14.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի
- 14.03.2020. Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 18 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան