Արսեն Թորոսյան. Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում
«Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 115 դեպք կա, բոլորի վիճակը բավարար է»,- կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ 38 աստիճանից բարձր ջերմություն ունեն 5 հոգի, 39-ից բարձր ջերմություն ունեցող չունեն։ 34 հոգի ունի 37 ու բարձր ջերմություն։ 60-ից բարձր տարիքի 13 հիվանդ ունեն, ոչ մեկի ջերմությունը բարձրերի մեջ չի մտնում։
«Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ընդգծեց նախարարը։
Ա. Թորոսյանն ասաց, որ նույն տրամաբանությամբ շարունակում են հոսպիտալիզացիան. այսինքն՝ երբ հաստատված դեպք են ունենում, պահում են բժիշկների հսկողության տակ, դրանից հետո նրանց հետ շփում ունեցողների շրջանակը մեկուսացնում են հատուկ վայրերում, որոշ դեպքերում իրականացնում են ինքնամեկուսացում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակ է տիրում աշխարհում կորոնավիրուսի հետ կապված։
Արսեն Թորոսյանն ասաց, որ օջախները, որտեղ սկսվել են բռնկումները, մարում են։ Խոսքը Չինաստանի մասին է, որտեղ երեկ որևէ դեպք չի արձանագրվել։ Նա չբացառեց նաև երկրորդային էպիդեմիան. այսիքն՝ չկա մի տեղ, որտեղ ասում են՝ մարեցին էպիդեմիան, 100 տոկոսով ապահովագրված են երկրորդային էպիդեմիայից։
Բռնկումներն ինտենսիվ շարունակվում են Եվրոպայում, Արևմտյան Եվրոպայում, դեպքերն արդեն 10 հազարի են հասնում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում արձանագրված դեպքերը՝ 30 հազար և ավելի, մահերի թիվը մոտենում է 3000-ի։ Մահացողների մեծ մասը բարձր տարիք մարդիկ են՝ 70 և ավելի։
«Հիմնականում՝ տարիք և կողքից խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ են ամենախոցելի մարդիկ։ Շփումների, շարժվելու սահմանափակելու կոչերն այդ մարդկանց համար շեշտում ենք»,- ասաց նախարարը։
Դեպքերի ճնշող մեծամասնությունը հյուսիսային կիսագնդում է, պայմանավորված է ամառ-ձմեռ սեզոնով։ Ա. Թորոսյանը գրեթե վստահ է, որ աշխարհի բոլոր երկրներում կա կորոնավիրուս, այլ հարց է՝ հայտնաբերման հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում կորոնավիրուսի 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ
- 19.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 115 դեպք
- 18.03.2020. 21։30 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 110 դեպք
- 18.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 102-ի
- Փաշինյան. «Նորք»-ում քաղաքացու մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ
- Փաշինյան. Ախտորոշված է կորոնավիրուսի 84 դեպք
- 17.03 .2020. 21։30 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 78 դեպք
- 17.03 .2020. 18։00 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 72 դեպք
- Արմեն Մինասյան. Արսեն Թորոսյանն ու «ֆեյրփլեյի» խախտումը
- 17.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք
- 16.03.2020թ` ԱՆ-ն հայտնում է նոր թվեր
- 16.03.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասավ 30-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին