Կորոնավիրուս․ ԱՄՆ-ն ու Կանադան փակեցին իրենց սահմանները
ԱՄՆ-ը ու Կանադան եկան սահմանը նաև միմյանց միջև փակելու մասին համաձայնության: Նախագահ Թրամփի խոսքերով սակայն, առևտուրը կողմերի միջև կանգ չի առնի: Ասենք, որ Կանադան մեծապես է կախյալ ԱՄՆ-ի հետ առևտրից, քանի որ արտահանումների 75 տոկոսն ապահովում են ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Սովորական պայմաններում երկու երկրների միջև սահմանն ամեն օր հատում է մոտ 200 հազար մարդ: Երկու երկրների միջև առևտուրն ամեն օր կազմում է 2 միլիարդ դոլար: Սակայն ԱՄՆ-ում կորոնավիրուսն այսօր առկա է բոլոր 50 նահանգներում: Այս ցանկին վերջինը միացավ Արևմտյան Վիրջինիա նահանգը, որտեղ հայտնաբերվեց հիվանդության առաջին դեպքը: Ընդհանուր առմամբ կա վարակված 6500 մարդ: Մահացել է 114 հիվանդ:
Թրամփի վարչակազմը փորձում է տնտեսության խթանիչ ծրագրի շրջանակներում շրջանառության մեջ դնել 1 տրիլիոն դոլար: Սակայն, եթե Կոնգրեսը հրաժարվի հաստատել փաթեթը, Միացյալ Նահանգներում գործազրկությունը կհասնի 20 տոկոսի, ինչը երկու անգամ կգերազանցի 2008 թվականի տնտեսական ճգնաժամի գործազրկության ցուցանիշը:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլասիոն երկու օրերի ընթացքում կայացնելու է 8 միլիոն 500 ազգաբնակչությանը տներում մնալու մասին որոշում: Այդ դեպքում նրանք կունենան միայն մթերային խանութներ գնալու, կարճ զբոսնելու, դեղատուն այցելելու իրավունք: Այսինքն, «քաղաքը, որը երբեք չի քնում», կարող է նիրհել նույնիսկ կեսօրին:
Սակայն, ինչպես Նյու Յորք նահանգի կառավարիչ Էնդրու Քուոմոն է ասել, ինքը կմերժի այդ ծրագիրը: Նման որոշում արդեն ուժի մեջ է մտել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ 6 միլիոն 700 հազար մարդ պիտի օրն անցկացնի տներում մինչև ապրիլի 7-ը:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող են նույնիսկ սահմանափակվել տարբեր նահանգների միջև ճամփորդությունները: Նա կորոնավիրուսը նորից անվանել է «չինական վիրուս», չնայած Չինաստանի կողմից բողոքներին: Նրա քննադատներն այն նույնիսկ ռասիստական հայտարարություն են համարում: Թրամփը սակայն ասում է, «Այո այդպես եմ ասում, քանի որ այն ծագել է Չինաստանից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին